ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է սոցփաթեթի հաշիվների սպասարկումը

28.02.2013 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է սպասարկել սոցիալական փաթեթների տրամադրման պետական ծրագրի շրջանակներում հատուկ սոցիալական հաշիվները, հայտնել են բանկում:

Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են բացել սոցիալական հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում և իրենց հետագա վարումը հանձնարարել բանկին:

Խոշոր կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված է «սոց.հաշիվների հեռակառավարմամբ բացման» տարբերակը: Բանկի մասնագետները կայցելեն կազմակերպություն և տեղում կկազմակերպեն սոց.հաշիվների բացման անհրաժեշտ գործընթացը, ներառյալ ապահովագրական պայմանագրերի կնքումը:

Նախատեսվում է նաև վարկային գծերի տրամադրում հաճախորդներին սոց.փաթեթի  գումարի 6-ապատիկի չափով բացառապես սոց.փաթեթների շրջանակում 4 նպատակներով վճարումների կատարման համար:

Վարկային գծի հետ համատեղ նախատեսվում է նաև հաճախորդներին  սոց.փաթեթների շրջանակում վճարումների միանվագ իրականացման հնարավորության տրամադրում առանց հաճախորդի հաշվին միջոցների կուտակմանը սպասելու:

Հատուկ սոցիալական հաշիվների բացման և վարման ծառայությունը հասանելի է բանկի 67 մասնաճյուղերում:

Օրերս ֆինանսների նախարար Վաչե Գաբրիեյլանը ներկայացրել է այս տարի սոցփաթեթում արված նորամուծությունները:

Դիտում՝ 4269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW