Կոնվերս Բանկում կայացել է «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը

28.02.2013 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում փետրվարի 27-ի երեկոյան կայացել է «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Խաղարկության արդյունքում 1 մլն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջեւ, ում անունները վիճակահանության միջոցով դուրս հանվեցին խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվեց հետեւյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացավ գլխավոր մրցանակը՝ 750 000 դրամ, իսկ մնացած 5-ը շահեցին յուրաքանչյուրը՝  50 000 դրամ:

«Շանս» ժամկետային ավանդը տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլեւ մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը եւ շահել գումարներ:

Դիտում՝ 3835

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW