ԱՄՆ-ի բանկերը ստացել են ամենամեծ շահույթը 6 տարվա ընթացքում

27.02.2013 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012 թ-ին ԱՄՆ-ի բանկերը ստացել են ամենախոշոր շահույթը 6 տարվա ընթացքում՝ $141,3 մլրդ:

Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն, վկայակոչելով Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից հրապարակած տվյալները, նշված ցուցանիշը 19.3 %-ով կամ $22.9 միլիարդով գերազանցել է 2011 թ. արդյունքները:

Շահութաբերության աճը փորձագետները բացատրում են հակաճգնաժամային եւ ապահովագրական հիմնադրամներում ներդրումների նվազեցմամբ, ինչպես նաեւ վարկավորման աշխուժացմամբ եւ սերվիսային հավաքագրումների աճով: Միեւնույն ժամանակ, FDIC-ի ղեկավար Մարտին Գրյունբերգը զգուշացրել է, որ այս տարի բանկերի շահութաբերության տեմպերը կնվազեն:

«Ոլորտի վերականգնումը վերջին 3 տարիների ընթացքում պայմանավորված էր տնտեսության դանդաղ, բայց կայուն վերականգնմամբ»,- նշել է Մարտին Գրյունբերգը:

Ամերիկյան Ֆինանսական շուկայի համար ռեկորդային էր 2006 թվականը, երբ ԱՄՆ-ի բանկերն աշխատեցին $145,2 մլրդ:

Դիտում՝ 2887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW