Հայկական «Գրեյթ Վելլի» ընկերության պատվերով բրենդինգային Wellhead գործակալությունը «Գրեյթ Վելլի»-ի կոնյակների վերադիրքավորման եւ ռեսթայլինգի նախագիծ է իրականացրել: Ինչպես հաղորդում է Unipack.ru-ն, Wellhead-ի հիմնական առաջարկներն են եղել դասական ուղղությունների շրջանակներում սեփական ճանաչելի բրենդի պատկերի ստեղծումը եւ բրենդը ռուսալեզու դարձնելը:«Գրեյթ Վելլի» ընկերությունը համաձայնել է գործակալության փաստարկների հետ եւ փոխել է «Great Valley» անվանումը (պահպանվել է որպես ձեռնարկության անվանում) «Սեւան» անվանմամբ: Նախագծում կարեւոր դեր է խաղացել հայկական կոնյակի պիտակների պատմության վերլուծությունը: Վերջնական արդյունքն ավելի մոտ է դասական ուղղանկյուն պիտակներին, որոնք ընդունված էին 20րդ դարի 60-80-ական թվականներին: Նախագծի նպատակն է հիմքեր դնել ռուսաստանյան շուկայում բրենդի դիրքի ամրապնդման համար: Tweet Դիտում՝ 5535