Պաշտպան. պատասխանատվությունը պետք է կրի ՊԵԿ-ը

25.02.2013 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը հանդես է եկել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման պատճառով Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) պատասխանատվության ենթարկելու պահանջով:

“Անհանգստացնող ենք համարում այն, որ ՊԵԿ-ը համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության եւ անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին”,- հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Ս.թ. փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման» էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։

Banks.amանդրադարձել է այս խնդրին անցյալ շաբաթ: Փետրվարի 20-ին կառավարությունից հայտնել են, որ հաշվետվությունների ուշացման արդյունքում հարկատուները վարչական տույժերի չեն ենթարկվի:    

Դիտում՝ 2052

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW