ԱԳՆ շենքի մեկնարկային գինը $51,2 մլն է

22.02.2013 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝  14,2 հազ. քառ. մետր մակերեսով շենք-շինությունների եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի վաճառքի աճուրդը կանցկացվի մարտի 5-ին, ժամը 12:30-ին, «Աճուրդի կենտրոն» կազմակերպությունում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքը:

Աճուրդի մեկնարկային գինը 51,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը:

Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW