Ինտերնետ-վճարային Paypal ընկերությունը վաճառքների կազմակերպման նոր մեթոդ է առաջարկել փոքր բիզնեսին՝ «chip-and-pin» սարքեր, որոնք այլընտրանք են ՀԴՄ-ներին եւ կանխիկ փողին:Դա նշանակում է, որ, օրինակ, մանրածախ վաճառականները եւ տաքսիստները կարող են ընդունել վճարումները PayPal-ով՝ վճարային քարտերի միջոցով, գրում է BBC-ն:PayPal Here սարքը, որը դեռեւս կառաջարկվի միայն Միացյալ Թագավորությունում, վճարումների դիմաց կգանձի մինչեւ 3% միջնորդավճար:«Մենք PayPal-ում բավականին շատ ժամանակ ենք ծախսում փոքր բիզնեսի վերաբերյալ քննարկումների վրա: ՓՄՁ-ները մեր բիզնեսի հիմքն են, եւ նրանք մեզանից պահանջում են էլեկտրոնային վճարումների պարզ եւ ապահով տարբերակ՝ անկախ վաճառքի վայրից»,- ասել է PayPal-ի նախագահ Դեւիդ Մարքուսը:Ընկերությունն արդեն գործարկել է նման գործիք ԱՄՆ-ում, որն իրենից ներկայացնում է բջջային հեռախոսին միացվող եւ վարկային քարտեր կարդացող սարք: Tweet Դիտում՝ 2736