Բանկորոշիչ. ո՞ր բանկերում են ամենից շատ ավանդներ ներդնում

22.02.2013 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, ավանդ ներդնելու համար հարցվածները նախընտրել են հիմնականում հետեւյալ բանկերը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ (14%), ՎՏԲ-Հայաստան Բանկ (11%), Յունիբանկ (9%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան (9%) եւ Հայէկոնոմբանկ(8%):

Հարցվածների կարծիքով, ավանդ ներդնելու համար ամենակարեւոր նախապայմանը բարձր տոկոսադրույքներն են, ինչպես նաեւ բանկի հուսալի եւ վստահելի լինելը: Մեծամասնություն են կազմում ՀՀ դրամով ներդրված ավանդները (69%):

Ավանդի ներդրման համար «6 ամսից 1 տարի» ժամկետը ամենանախընտրելին է հարցվածների համար` 43%, երկրորդ նախընտրելի ժամկետը «1-ից 3 տարին» է`20%:

Սպառողական վարկերի տրամադրման տեսանկյունից առաջին տեղում է Ինեկոբանկը (41%), որին հետեւում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (10%) եւ Յունիբանկը (10%):

Հարցվածների 55%-ը նշել է, որ ապառիկի միջոցով գնում կատարելիս բանկի ընտրությունը իրենք չեն որոշել, այլ խանութը: Մոտ 80%-ի կարծիքով, ապառիկի ձեւակերպումը եղել է շատ դյուրին:

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով:

Հարցմանը մասնակցել է 800 մարդ: Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները:

Դիտում՝ 17183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW