Գագիկ Խաչատրյանը մեկնաբանել է էլ. հաշվետվության համակարգում առկա տեխնիկական խնդիրը

20.02.2013 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր մեկնաբանել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա տեխնիկական խնդիրը:

«Մեր տեղեկատվական էլ. համակարգը լիարժեք աշխատում է:  Մեր համակարգի միջոցով հաշվետվություն ներկայացնելու համար քաղաքացիները պետք է հաշվետվություն ներկայացնողի անձը հաստատող համապատասխան հավաստում ստանան ոստիկանության անձնագրային համակարգից» ,-ասել է Գագիկ Խաչատրյանն ու նշել, որ երկու համակարգերի միացման ժամանակ առաջ են եկել տեխնիկական խնդիրներ, որոնց ուղղությամբ ներկայումս շտկման աշխատանքներ են տարվում:

«Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչեւ համակարգի կատարելագործված աշխատանքի անցումը»,-ասել է ՊԵԿ նախագահը:


Դիտում՝ 2069

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW