2013-ի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 9,1%-ով: Դեկտեմբերի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 50,6%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:Ս.թ. հունվարին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 95 մլրդ 473,9 մլն դրամ` 2012-ի հունվարի համեմատ աճելով 18.8%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 5,7%-ով (115 մլրդ 602,7 մլն), ծառայությունների ծավալը` 7.5%-ով (75 մլրդ 866,4 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,1%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (15 մլրդ 18,2 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 17.6%-ի անկում (7 մլրդ 117,8 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետում ամսում աճել է 6%-ով եւ կազմել 810,3 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվարի համեմատ աճել են համապատասխանաբար 2,6 եւ 12,9%-ով:2013-ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5%-ով եւ կազմել 140 015 դրամ ($344):2013-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $422,5 մլն կամ 171.7 մլրդ դրամ` 2012-ի նույն ամսվա համեմատ ավելանալով 21,7%-ով:Արտահանման ծավալը հունվարին աճել է 54,6%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 45,7 մլրդ դրամ կամ $112.4 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 13%-ով եւ կազմել 126 մլրդ դրամ կամ $310.2 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2013-ի հունվարին կազմել է 80.3 մլրդ դրամ կամ $197.8 մլն, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ կրճատվելով $5.1 մլն-ով: Tweet Դիտում՝ 1707