Ամերիաբանկը մասնաճյուղ է բացել Երեւանի կենտրոնում

20.02.2013 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկն այսօր նոր մասնաճյուղ է բացել է Սայաթ-Նովա 8 հասցեով՝ Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում:
 
Ինչպես մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը, «Սայաթ-Նովա» մասնաճյուղը մատուցելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում՝ բարձրակարգ ծառայություններ «պրեմիում» հաճախորդներին:

«Բացի այդ, նոր մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է մի շարք ծառայություններ արտոնյալ պայմաններով», - ասել է Արտակ Հանեսյանը:

Մասնավորապես, մինչեւ 2013թ. ապրիլի 12-ը`

- Մասնաճյուղում ֆիզանձանց հաշիվները եւ  «Online Ameriabank» համակարգին միացումը կկատարվի անվճար;

- Նոր իրավաբանական անձանց հաշիվ բացելու դեպքում կազմակերպության 3 ղեկավարներին կտրամադրվեն վարկային քարտեր ՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ;

- 1 տարով անհատական պահատուփերի նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անհատական պահատուփեր կտրամադրվեն 50% զեղչով:   

Դիտում՝ 10022

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW