Բանկորոշիչ. Ո՞ր բանկի ծառայություններից են ամենաշատը օգտվում

19.02.2013 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, հարցվածների մեծամասնությունն օգտվում է Ինեկոբանկի ծառայություններից (24%):

«Ո՞ր բանկի ծառայություններից եք օգտվում» հարցին ի պատասխան հաճախ են նշվել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկ (21%), Յունիբանկը (21%), Արդշինինվեստբանկը (18%), Հայէկոնոմբանկը (16%) եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (15%):

Հարցման արդյունքներով, ամենաքիչը օգտվում են Արմսվիսբանկի, Մելլաթ Բանկի եւ Բիբլոս Բանկ Արմենիայի  ծառայություններից:

Բանկային ծառայություններից առավել հաճախ օգտվում են տարադրամի փոխանակման, կոմունալ վճարումներ կատարելու, քարտային ծառայությունների, արտերկրից գումար ստանալու եւ փոխանցումներ կատարելու համար:

Բանկային ծառայություններից համեմատաբար քիչ պահանջարկ ունեն հիփոթեքային, բնակարանի վերանորոգման, ավտոմեքենա գնելու համար տրամադրվող վարկերը:

Բանկերի ընտրության չափանիշներում գերակշռում են բնակավայրին մոտ գտնվելը(43%),  ընտրություն կազմակերպության կամ բուհի կողմից (29%) եւ ընտրություն խանութի կողմից (16%):

Միաժամանակ, հարցվածների գնահատականներով, կատարյալ է այն բանկը, որը կունենա սպասարկման բարձր որակ եւ կտրամադրի ցածր տոկոսադրույքներով վարկեր, կունենա ծառայությունների բազմազանություն, դրամական փոխանցումների ճկունություն եւ հուսալի ավանդներ:

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ:

Դիտում՝ 6968

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW