Այս օրերին լրատվամիջոցներում եւ սոցցանցերում հաճախ կարելի է լսել հարկատուների բողոքները Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի չաշխատելու մասին:Խնդրի առնչությամբ հարկայինի վեբկայքում տեղադրված պարզաբանումը, ըստ էության, քաղաքացիների մտահոգությանը պատասխանելու փոխարեն, համակարգի խափանման մեղքը գցում է այլ տեղեկատվական համակարգերի վրա, որոնք ստուգում են հարկ վճարողների կողմից մուտքագրված տվյալները:Մեդիամաքս-ը խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմել է բիզնեսի ավտոմատացման համակարգեր մշակող Ակթրեյդ-Սոֆթ ընկերությանը, որը սպասարկում է շուրջ 700 հարկատուի:«ՊԵԿ-ի կողմից ստեղծած հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն, իրոք, արդեն քանի օր է պատշաճ կերպով չի աշխատում: Մեր կողմից համակարգի աշխատանքի խափանումը հայտնաբերվել է տարեսկզբին», - ասել է ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Սարգսյանը:Ըստ նրա, խափանման հիմնական նկարագիրը հետեւյալն է.1. Աշխատանքի (հաշվետվությունների լրացման, հաշվետվության ժամանակավորապես հիշման, գրանցման եւ համակարգ մուտք գործելու) ընթացքում առանց կատարված աշխատանքը հիշելու, առանց օգտագործողի հրամանի համակարգը վերադառնում է նախնական վիճակի` մուտքագրման պատուհանին:2. *.PDF ֆորմատի արտահանման կամ ներմուծման խափանում` «Գործողությունը չի կատարվել (չի հաջողվել տեղադրել ՊԵԿ թվային ստորագրությունը PDF ֆայլին:)»:3. Հաշվետվության ընդհանուր ստուգման համակարգից օգտվելիս տալիս է սխալ, իսկ յուրաքանչյուր տող ստուգելիս սխալը չի արտաբերում: 4. Հայտնի են դեպքեր, երբ հարկայինի կողմից տրամադրված ծածկագիրն ու մուտքանունը (լոգինը) սխալ են եղել:5. Թեժ գիծը գրեթե միշտ զբաղված է:«Արդյունքում օգտվողներից մեկ հաշվետվության լրացման համար անհրաժեշտ է ոչ թե 5 րոպե, այլ 3 ժամ, եթե, իհարկե, դա հաջողվի անել: Նոր օրենսդրական փոփոխությունների հետեւանքով 2013թ-ի սկզբից նոր հարկատեսակի` եկամտային հարկի հաշվետվության ներկայացման տողը համակարգում ի հայտ է եկել միայն ս.թ. փետրվարի 07-ից, իսկ հաջորդ օրերի ընթացքում համակարգի վատ աշխատանքի հետեւանքով *.XML” ֆորմատով հաշվետվության լրացնելը հնարավոր չի լինում», - ասում է Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ, հատկապես մեծ թվով աշխատակիցներ ունեցող կազմակերպությունները նման պայմաններում չեն կարող առանց *.XML ֆորմատի լրացնել պահանջվող հաշվետվությունները: Ակթրեյդ-Սոֆթ-ի ղեկավարի խոսքերով, ստեղծված իրավիճակի արդյունքում հարկատուների հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ ՊԵԿ-ը վարչական տուգանքներ կկիրառի հաշվետվություններն ուշացնողների նկատմամբ, մինչդեռ ուշացման պատճառը համակարգի խափանումն է:Հարցի առնչությամբ ՊԵԿ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 2203