Երեւան: Մեդիամաքս: Որքա՞ն գումար են ծախսել այսօրվա ընտրություններին մասնակցող թեկնածուները:Մեդիամաքս-ը կազմել է ս.թ. փետրվարի 13-ի դրությամբ թեկնածուների նախընտրական հիմնադրամների չափերի նշումով աղյուսակ` հիմնված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների վրա: Նշված գումարների մեզ մասը նույն ամսաթվի դրությամբ արդեն ծախսվել էր, ինչը տրամաբանական էր, քանի որ քարոզարշավի ավարտին մնում էր 3 օր: Թեկնածու Նախընտրական հիմնադրամի չափը (ՀՀ դրամ) Ս. Սարգսյան 102 049 600 Ր. Հովհաննիսյան 82 000 000 Հ. Բագրատյան 11 300 000 Ա. Ղուկասյան 4 378 240 Պ. Հայրիկյան 1 024 000 Վ. Սեդրակյան 700 000 Ա. Մելիքյան 0 ԸՆԴԱՄԵՆԸ 201 451 840 Կարող ենք եզրակացնել, որ 2013թ. նախագահական ընտրությունների «հրապարակային» արժեքը շուրջ 200 մլն դրամ է կամ $492 հազ., թեեւ ծախսերի իրական թիվը կարող է էապես գերազանցել նշվածը:Քարոզարշավի մեկնարկին քննարկման լայն առարկա դարձած 8 մլն դրամի ընտրագրավները, որոնք պետք է վճարեին թեկնածուները, վերադարձվելու են միայն այն թեկնածուներին, որոնք կստանան ձայների առնվազն 5%-ը: Չվերադարձվող ընտրագրավները փոխանցվում են պետբյուջե, ինչը, թերեւս, ընտրությունների միակ դրական կողմն է պետական ֆինանսների համար: 2013թ. նախագահական ընտրությունների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 148 մլն 677.7 հազ. դրամ կամ $2.8 մլն: Համեմատության համար նշենք, որ բնակարանային շինարարությանն այս տարի պետբյուջեից հատկացվել է 10 անգամ փոքր գումար: Tweet Դիտում՝ 1771