Յունիբանկը առաջատարն է ժամկետային ավանդների ծավալով

15.02.2013 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012 թ-ի արդյունքներով Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 96.7 մլրդ դրամ, որից 65.7 մլրդ դրամը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

Զգալի աճ է արձանագրվել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: 2012-ին դրանք աճել են 19%-ով եւ կազմել 31 մլրդ դրամ: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Յունիբանկում, ժամկետային ավանդների ծավալով բանկը ՀՀ բանկային համակարգում առաջատարի դիրք է զբաղեցնում:

Յունիբանկի ավանդների ընդհանուր  ծավալն աճել է 24%-ով եւ տարեվերջին կազմել 112.5 մլրդ դրամ:

Բանկը մինչեւ 13% տարեկան տոկոսադրույքով ավանդներ է ընդունում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձանցից: ՀՀ դրամով գումար ավանդ տեղադրելու դեպքում սահմանվում է 13% տարեկան տոկոսադրույք, անգամ եթե ավանդի ժամկետը կազմում է 3 ամիս:

Դիտում՝ 3320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW