Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013թ. ծրագիրը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում կառավարությունը առաջին անգամ միջոցներ է տրամադրում արտահանման խթանման նպատակով: Տրամադրվող գումարը կազմում է շուրջ 500 մլն դրամ:Նախարարի խոսքով, այս տարվա ընթացքում աջակցություն ստանալու համար կարող են դիմել 50-60 ընկերություններ:Բացի այդ, ձեռնարկատերերին աջակցման նպատակով ստեղծվելու են համապատասխան ենթակառույցներ, մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը»:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել արտադրանքի ծավալները ու արտահանումը: Tweet Դիտում՝ 4858