Հայաստանը` BioFach 2013 համաշխարհային ցուցահանդեսին

14.02.2013 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանյան 7 վերամշակող ընկերություններ մասնակցում են գերմանական Նյուրնբերգ քաղաքում փետրվարի 13-ից 16-ը ընթացող օրգանական ապրանքների համաշխարհային BioFach 2013 ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին մասնակցում են  «ԱԲԴԱ», «ԱՍՎԱ-ՌԱՖ», «Բիզոն-1», «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ», «Նեկտար-Բոնուս», «Սիս Նատուրալ» ընկերությունները եւ Երեւանի գարեջրի գործարանը: Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր եւ բնական յուղեր:

Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության եւ վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը եւ օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

Դիտում՝ 3377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW