Բանկորոշիչ. Banks.am-ը բանկային համակարգի մասին տեղեկատվության հիմնական վեբ աղբյուրն է
13.02.2013 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության համաձայն, Banks.am կայքը առաջատար է բանկային համակարգի վերաբերյալ տեղեկատվության վեբ-աղբյուրների շարքում:
Համացանցից օգտվող հարցվածների 25%-ը նշել է, որ բանկային ծառայությունների մասին տեղեկանում է Banks.am կայքից, 4%-ը` բանկերի կայքերից, 2%-ը` բանկերի ֆեյսբուքյան էջերից, մնացած հարցվողները դժվարացել են նշել որեւէ կայք:
Հարկ է նշել, որ տեղեկատվության համացանցային աղբյուրները նախընտրում է հարցվածների 25%-ը: Մնացած հարցվածները բանկային ծառայությունների մասին տեղեկանում են բանկերից (38%) եւ հեռուստատեսությունից (46%):
Այս տվյալները ստացվել են Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: