2013թ. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը մտադիր է ավելացնել իր վարկային պորտֆելը 13.4 մլրդ դրամով՝ մինչև 105.2 մլրդ դրամ (14.5%): Ընդ որում, պորտֆելի աճը 2012-ին կազմել է 22.9%:Կորպորատիվ հաճախորդների վարկավորմանը կհատկացվի 85.1 մլրդ դրամ (8.7 մլրդ դրամ աճ), իսկ մանրածախ վարկավորմանը` 20.1 մլրդ դրամ (4.7 մլրդ դրամ աճ), հայտնել են բանկում: Մանրածախ վարկավորման հատվածում հիմնական տեղը նույնպես կզբաղեցնելու են սպառողական (11.3 մլրդ դրամ), հիփոթեքային (2.9 մլրդ դրամ), ինչպես նաև քարտային և աշխատավարձային (5.5 մլրդ դրամ) վարկերը: Բանկն այս տարի մտադիր է նաեւ անցնել մանրածախ վարկավորման լրիվ ավտոմատացված համակարգի, որը կօգնի օպտիմիզացնել ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացը: 01.01.2013թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 91.8 մլրդ դրամ` 2012թ, համեմատ ավելանալով 22.9%-ով: Ընդ որում` կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.3%-ով` մինչև 76.4 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը ավելացել է 21.1%-ով` մինչև 15.4 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 2982