ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր պարզաբանում է ներկայացրել ս.թ. փետրվարի 1-ին հրապարակված «843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը» հաղորդագրության վերաբերյալ՝ ի պատասխան բոլոր այն կազմակերպությունների, որոնք դիմել են նախարարությանը պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ստանալու այն հարցի առնչությամբ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դասակարգված են եղել «ոչ դրական» եզրակացություն ստացած խմբում, սակայն մեկնաբանվել են որպես «բացասական» կարծիք ստացածներ: «Դասակարգումը կատարված է համաձայն աուդիտի 700 եւ 705 միջազգային ստանդարտի, որոնք տարբերակում են «ոչ դրական» եւ «բացասական» կարծիքները: Ըստ այս ստանդարտների «բացասական» գնահատական չստացած կազմակերպությունները ինքնաբերաբար չեն համարվում «դրական» (չձեւափոխված) կարծիք ստացած», - ասվում է պարզաբանման մեջ: Իր այս հաղորդագրությամբ նախարարությունը փաստացի հաստատել է Մեդիամաքս-ի՝ աուդիտի ոչ դրական արդյունքների մասին հրապարակման արժանահավատությունը: Tweet Դիտում՝ 1560