ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասել է, որ «առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորելու ենք սրտի անհետաձգելի վիրահատությունը»: Այդ մասին նախագահը ասել է փետրվարի 8-ին`Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:«Կառուցելու ենք միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց: Հիմնում ենք ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով ախտորոշման եւ որակյալ բուժման հնարավորություն: Մենք պարտավորվել ենք Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն եւ չենք շեղվելու ստանձնած պարտավորություններից», - ասել է Սերժ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ «բժիշկների պարտադիր վերապատրաստման, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտ¬րոն¬ներում համապատասխան մեխանիզմի ներդրման միջոցով, ապահովելու ենք հիվանդությունների ճշգրիտ եւ վաղ ախտո¬րոշում, որակյալ բուժում»։Նախագահը խոսել է նաեւ բիոտեխնոլոգիաների եւ դեղագործության ժամանակակից արտադրություններ հիմնելու համար ներդրումների իրականացման, դեղատնային գործունեության, բուժհաստատությունների արդիականացման, նորագույն տեխնիկական միջոցներով հագեցման ու բուժման գերժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ փոքր քիմիայի զարգացման ծրագրի շրջանակներում եզակի դեղանյութերի եւ դեղամիջոցների ստեղծման, արտադրման եւ նաեւ արտահանման գործընթացները պետականորեն հովանավորելու մասին: Tweet Դիտում՝ 1754