Արդշինինվեստբանկը կսպասարկի սոցփաթեթի հաշիվները վարկային առաջարկով

08.02.2013 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը սույն թվականի փետրվարի 11-ից  մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը:

Բանկը ծրագրի ազդեցությունը մեծացնելու նպատակով մատչելի տոկոսադրույքով կտրամադրի սոցիալական փաթեթի գումարի մինչև հնգապատիկի չափով վարկեր` բացառապես այս փաթեթով նախատեսված ծառայությունների դիմաց վճարման համար, հայտնել են բանկում:

«Այդ հնարավորությունը շահառուներին թույլ կտա անկաշկանդ և իրենց համար հարմար պահին իրականացնել նպատակային վճարումներ` ուղղելով դրանք առողջության ապահովագրությանը, ուսմանը, հանգստին, կամ հիփոթեքային վարկի մարմանը: Ծառայությունը հասանելի կլինի Արդշինինվեստբանկի ՀՀ տարածքում գործող բոլոր 49 մասնաճյուղերում», - հայտնել են բանկում:

Դիտում՝ 1870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW