2012թ.-ին Յունիբանկի կողմից տրամադրած վարկերի քանակն աճել է երկու անգամ եւ տարեվերջին կազմել 72 000: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, հաշվետու տարվա միայն չորրորդ եռամսյակում Յունիբանկը տրամադրել է 20 000 վարկ, որից 60%-ը կազմել են սպառողական վարկերը: Բանկում հայտնել են, որ հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացման նպատակով այս տարի բանկը մասնաճյուղերում կտեղադրի հատուկ տերմինալներ` վարկերի մարումները, UNISTREAM դրամական փոխանցումները, կոմունալ վճարումները եւ այլ գործարքներ իրականացնելու համար: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 32 մլրդ ՀՀ դրամը: Բիզնեսի առանձնահատկություններից ելնելով, հաճախորդներին առաջարկվում է իրենց պահանջմունքների համաձայն մշակված վարկատեսակներ եւ համագործակցության տարբեր ուղիներ: Tweet Դիտում՝ 2879