Հայփոստը արդիականացրել է Արարատի բաժանմունքը

07.02.2013 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր տեղի է ունեցել “Հայփոստ” ՓԲԸ Արարատ քաղաքի  արդիականացված 0602 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը, հայտնել են ընկերությունում:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Հայփոստ-ի հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2013 թ-ին նախատեսում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 35-ը`մարզերում:

Դիտում՝ 1614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW