Առէկսիմբանկը միացել է INTELEXPRESS համակարգին

06.02.2013 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը  ՀՀ ԿԲ-ի կողմից ստացել է INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն:

Փոխանցումները համակարգով իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:  

Բանկն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ ПОЧТА", "UNISTREAM" եւ "AVERS" համակարգերով, ինչպես նաեւ առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ»  անվանական փոխանցումներ` Ռուսաստանից դեպի Հայաստան:

2012թ. ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2011թ. համեմատ այն կազմել է մոտ 79% եւ 13 մլն 706 հազ. ԱՄՆ դոլարից դարձել 24 մլն 664 հազ. ԱՄՆ դոլար:

2011թ. համեմատ աճել է նաեւ համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը՝ 23 384-ից աճելով մինչեւ 39 024: Իսկ փոխանցումների ընդհանուր քանակը կազմել է 46 585՝ նախորդ տարվա 29 929-ի դիմաց:   

Դիտում՝ 3047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW