«Հայփոստ»-ը վերաբացեց հերթական բաժանմունքը

06.02.2013 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների արդիականացման 2013թ.-ի շրջափուլը մեկնարկեց այսօր` Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորքի 74 հասցեում գտնվող թիվ 0011 փոստային բաժանմունքի վերաբացմամբ:

Վերաբացված փոստային բաժանմունքն ամբողջովին վերանորոգված, կահավորված եւ ձեւավորված է «ՀայՓոստ»-ի նոր կերպարին համաձայն:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:

Փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման գործընթացը համընդգրկուն ծրագիր է` ուղղված մատուցվող ծառայությունների որակի եւ աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավմանը:

Դիտում՝ 1924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW