ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին $51.4 մլն վարկային տրանշի տրամադրումը

06.02.2013 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին $51.4 մլն վարկային տրանշի տրամադրումը՝ երկրի տնտեսական կատարողականի 5-րդ վերանայման արդյունքներով:

Տրանշը կազմում է 2010թ. հունիսին ԱՄՀ կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա $403 մլն ծավալով վարկային ծրագրի մի մասը, հաղորդում է Bloomberg-ը:

ԱՄՀ կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսական աճը 2013-ին կդանդաղի եւ կկազմի 4,3%՝ 2012-ի 6,2%-ի դիմաց, իսկ բյուջետային դեֆիցիտը կընդլայնվի 2012-ի 2,1%-ից եւ կկազմի 2,6%: Գնաճը 2013-ին, հիմնադրամի կանխատեսմամբ, կպահպանվի 4%-ի սահմաններում:
 

Դիտում՝ 3677
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW