Վրաստանի վարչապետը մասնավոր ներդրումային ֆոնդ կհովանավորի

05.02.2013 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է սեփական միջոցները  ներդնել Մասնավոր ներդրումային հիմնադրամում:

Ինչպես հայտնում է Թրենդ գործակալությունը, այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարչապետը չի հստակեցրել Հիմնադրամում իր կողմից ներդրված գումարի չափը:

«Դա կարեւոր չէ, քանի որ էական նշանակություն ունի մասնավոր հիմնադրամի գործունեության սկզբունքը, որը համատեղ կֆինանսավորի Վրաստանին հետաքրքրող ծրագրերը», - նշել է նա:

Իվանիշվիլին ընդգծել է, որ արդեն խոսել է երկու վրացի միլիոնատերերի հետ, որոնք նույնպես պատրաստ են ֆինանսավորել այդ հիմնադրամը:

Իվանիշվիլին նշել է, որ իր ֆինանսական մասնակցության հարցերը չեն ազդի հիմնադրամի գործունեության վրա, որը կղեկավարի անկախ կառավարիչը:

Դիտում՝ 4171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW