ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջին տեղում է ՀՀ բանկերի միջեւ բրենդի ճանաչելիության ցուցանիշով, վկայում է Քաղաքական եւ սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հետազոտությունը: 2012 թվականին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես եւ նախորդ կիսամյակում, հանդիսանում է առաջատարը Հայաստանում Top of mind ցուցանիշով (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշել են հենց ՎՏԲ-Հայաստան Բանկը) եւ զբաղեցնում է առաջին տեղը այդ ցուցանիշով: Ընդհանուր առմամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է Top of mind-ով իր ցուցանիշը 5,4%-ով: Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը:Հետազոտության արդյունքում ի հայտ են եկել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետեւյալ հիմնական ցուցանիշները.- Երեւանում Top of mind ցուցանիշով Բանկը գտնվում է առաջին տեղում՝ նախորդ հետազոտության արդյունքների համեմատությամբ Top of mind ցուցանիշը աճել է 3,8%:- Հայաստանի շրջաններում ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտ նկատվել է կայուն աճ Top of mind ցուցանիշով (+7%):- Ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով բանկը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: 2011 թվականի օգոստոսին իրականացված հետազոտությունների արդյունքների համեմատությամբ ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշի աճը ավելացել է 13,5%-ով: Բանկի մոտ նշանակալիորեն աճել է նաեւ դրական վերաբերմունքի ցուցանիշը: Բանկը ստացել է օգտվողների դրական պատասխանների առավելագույն քանակ: «IPSC-ն արդեն երկրորդ տարին շարունակ իրականացնում է Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի ուսումնասիրման հետազոտություն: Ուրախացնում է այն փաստը, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատար դիրքերը տեղական բանկային շուկայում ճանաչելիության ցուցանիշով, ըստ այդմ զբաղեցնելով առաջին տեղը բազում կարեւոր ցուցանիշներով: Ստացված արդյունքները վկայում են, որ բանկի կողմից պրոդուկտային առաջարկների, ծառայությունների մատուցման, հաճախորդներին սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղային ցանցի բարեփոխման բնագավառում ներկայացվող նախաձեռնությունները առաջացնում են դրական արձագանք եւ ստեղծում են նշանակալի մրցակցային առավելություններ»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3635