Էլ. առեւտրի միջոցով ձեռք բերված առաքանին կազմում է ՀՀ մտից փոստի մոտ 80%-ը

05.02.2013 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. ընթացքում ռուսաստանցի հասցեատերերը արտասահմանից ստացել են մոտ 30 մլն առաքանի, որոնց մեծ մասը բաժին է ընկել արտասահմանյան ինտերնետ-խանութներից ձեռք բերված ապրանքներին:

Հայաստանի վիճակագրության համար մեկնաբանություններ ստանալու նպատակով Մեդիամաքս-ը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակության հետ կապերի ծառայություն:

Այստեղ տեղեկացրել են, որ 2012թ.-ին Հայաստան մուտք է գործել մոտ 176 320 էլեկտրոնային առեւտրի միջոցով (Ebay, Amazon եւ այլն) ձեռք բերված առաքանի՝ մտից փոստի մոտ 80%-ը:

Նախորդ տարվա համեմատ, նշված կայքերից առաքանիների քանակը ավելացել է մոտ 40 %-ով: Առաքանիների ամենամեծ ծավալը արձանագրվել է 2012թ. նոյեմբերին:

Մուտք գործած ապրանքների միջին գնի վերաբերյալ Հայփոստ ընկերությունը   տեղեկատվություն չունի:

Դիտում՝ 2004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW