Գրանթ Թորնթոն`Հայէկոնոմբանկին տրվել է «ձեւափոխված կարծիք»
04.02.2013 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Գրանթ Թորնթոն ընկերությունն այսօր հայտնել է, որ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի աուդիտի արդյունքում բանկին տրվել է «ձեւափոխված կարծիք»:
Ներկայացնում ենք Գրանթ Թորնթոն-ից ստացված հաղորդագրությունը.
«Ի պատասխան սույն թվականի փետրվարի 1-ին Banks.am կայքում տեղադրված «Աուդիտի ոչ դրական արդյունքների մասին» նյութի Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն, նյութում տեղ գտած իր հաճախորդ ընկերությունների խնդրանքով պարզաբանում է, որ՝
Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն իրականացրել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի, «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի եւ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի 2011 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, որի արդյունքում բոլոր նշված կազմակերպություններին տրվել է «ձեւափոխված կարծիք», ինչը համապատասխանում է «վերապահումով դրական կարծիք արտահայտող» եզրակացությանը (համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների սահմանմանը)»:
Մեդիամաքս-ը նշում է, որ «Աուդիտի ոչ դրական արդյունքների մասին» նյութը պատրաստելիս օգտվել է բացառապես ս.թ. փետրվարի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից ու կից ցանկից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: