Զարգացման Հայկական Բանկը ակտիվների աճի տեմպով առաջինն է
04.02.2013 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2012 թ-ին Զարգացման Հայկական Բանկը մի շարք կարեւոր ուղղություններով ապահովել է ծավալային աճի եւ շահութաբերության բարձր մակարդակ:
2012թ. վերջին բանկի ակտիվները կազմել են 51.1 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 41.6%-ով: Աճի տեմպով բանկը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ՀՀ բանկային համակարգում, հայտնել են Մեդիամաքս-ին Զարգացման Հայկական Բանկում :
Նախորդ տարվա համեմատ բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է 10.0 մլրդ դրամ. վարկային պորտֆելի աճի տեմպի ցուցանիշով բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների պորտֆելի աճը կազմել է 55.8%, որի տեմպով բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը: Տարեվերջին այս ցուցանիշը կազմել է 34 մլրդ դրամ:
2012 ֆինանսական տարում Զարգացման Հայկական Բանկի ֆինանսական արդյունքները թույլ են տվել ավելացնել սեփական կապիտալը 762.7 մլն դրամով, իսկ կապիտալի շահութաբերության մակարդակով՝ ընդգրկվել առաջին տասնյակում (ROE-ն կազմել է 10.2%):
«Բանկի հաջողությունները պայմանավորված են մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով եւ նոր հաճախորդների վստահությամբ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: