Տ. Սարգսյան. Պետք է գտնել Մաքսային միության հետ համագործակցության բանաձեւը

04.02.2013 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ «անհրաժեշտ է գտնել Մաքսային միության հետ համագործակցության բանաձեւը եւ առավել արդյունավետ գործիքները»:

Վարչապետն ասել է այդ մասին այսօր «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Հայաստանի առանձնահատկությունը նրանում է, որ մեր տնտեսության կառուցվածքը խիստ տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ կան էներգետիկ ռեսուրսների մեծ պաշարներ եւ որտեղ բարձր մաքսատուրքերի միջոցով տարվում է հայրենական արտադրողների պաշտպանության քաղաքականություն: Միությունում մաքսատուրքերը միջինում 2 անգամ գերազանցում են Հայաստանի կողմից կիրառվողները: Հայաստանը ԱՊՀ առաջին երկրներից է, որը դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, եւ դա եւս որոշակի առանձնահատկություններ է մտցնում Մաքսային միության մեր հարաբերություններում: Այդ պատճառով անհրաժեշտ է գտնել միության հետ համագործակցության բանաձեւը եւ առավել արդյունավետ գործիքները: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներով եւ պատրաստ է դրանք հնարավորինս խթանել, քանի որ, մի կողմից, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ մյուս կողմից՝ այն մեծ ու հեռանկարային շուկա է, եւ մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այդ տարածքում բիզնես վարելու համար», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 6235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW