Տիգրան Սարգսյան. Միլերի հետ նույն խմբում ենք սովորել

04.02.2013 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտնել է, որ Լենինգրադում «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետ նույն խմբում է սովորել:

Վարչապետն այդ մասին ասել է այսօր “Մոսկովսկիե Նովոստի” թերթում հրապարակված հարցազրույցում:

«Իսկապես, ես եւ Միլերը նույն խմբում էինք սովորում, իսկ Կոխի հետ միասին կոլտնտեսություն էինք գնում` մեզ Վոլոգդայի մարզ էին ուղարկում, եթե չեմ սխալվում:

Բուհն ավարտելուց հետո Միլերին առաջին անգամ հանդիպեցի Երեւանում՝ պաշտոնական ճաշի ժամանակ: Կարծում եմ, դա Պուտինի հայաստանյան առաջին այցի ժամանակ էր: Այդ ժամանակ ես ՀՀ կենտրոնական բանկի նախագահն էի, իսկ Միլերը «Գազպրոմ»-ում էր:

Դա, իհարկե, շատ հաճելի ու անսպասելի հանդիպում էր` տեսանք իրար, գրկախառնվեցինք: Ի դեպ, հիշում եմ, որ մեր ուսանողության ժամանակ լուրջ մրցակցություն կար սովորելու առումով: Մեր խումբը շատ ուժեղ էր, առաջին տեղն էր զբաղեցնում ինստիտուտում: Ես գերազանցիկ էի, ուսանելու ողջ ընթացքում ես միայն մեկ չորս եմ ունեցել՝ “Խորհրդային իրավունք” առարկայից, այն էլ միայն այն պատճառով, որ դա իմ առաջին քննությունն էր: Այլեւս ոչ մի չորս չեմ ունեցել: Այդ իսկ պատճառով ավարտեցի բուհը կարմիր դիպլոմով, ասպիրանտուրա ընդունվեցի եւ այնտեղ էլ ատենախոսություն պաշտպանեցի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 3939

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW