ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։ Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից. - 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն:- 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն;- 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել:167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: 843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի: Tweet Դիտում՝ 4494