Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի զուտ շահույթը 2012 թվականի ընթացքում աճել է 20,8%-ով եւ կազմել է 1,244 մլն դրամ:Շահույթի աճի հիմնական աղբյուրը 390 մլն դրամի զուտ տոկոսային եկամուտների աճն է եղել, հայտնել են բանկում: Բանկի ֆինանսական արդյունքները թույլ են տվել ավելացնել սեփական միջոցները 7.9% -ով՝ մինչեւ 16,956 մլն դրամը:01.01.2013թ-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 123,419 մլն դրամ (28.7% աճ):2012 թվականին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը աճել են 22.9%-ով եւ կազմել 91,783 մլն դրամ: Կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը մեկ տարվա ընթացքում աճել է 23.3%-ով եւ կազմել 76,436 մլն դրամ, ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 21.1%- ով եւ կազմել 15,348 մլն դրամ:Հաճախորդների կողմից բանկում տեղադրված միջոցների ծավալն ավելացել է 19.4%- ով եւ կազմել 39,105 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 54,8%-ով եւ կազմել 28,243 մլն դրամ: Tweet Դիտում՝ 2203