Carrefour-ը դեռեւս մտադիր է աշխատել Հայաստանում

29.01.2013 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Carrefour առեւտրային ցանցը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում:


Այսպես է արձագանքել Carrefour Group-ի մամուլի ծառայությունը Մեդիամաքս-ի հարցմանը, որտեղ խնդրվում էր մեկնաբանել լուրերն այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում:   

«Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան եւ մտադիր է իր առաջին խանութը բացել առաջիկա 12 ամիսների ընթացքում», - Մեդիամաքս-ին հաղորդել են Carrefour Group–ի մամուլի ծառայությունից:

Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արեւելքի երկրներում:  

Վերջին շրջանում հայկական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում` հայկական ցանցերի հետ մրցակցության անհավասար պայմանների պատճառով:  

Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում շարունակում են փակցված մնալ Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները:

Դիտում՝ 16693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW