ArCa-ն կանցնի նոր ծրագրային ապահովման` բացառված չեն ժամանակավոր խափանումները

25.01.2013 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

HSBC Բանկ Հայաստանն այսօր իր հաճախորդներին տեղեկացրել է,
որ «ս.թ. փետրվարի 8-ից ArCa եւ MasterCard քարտերի սպասարկումն իրականացնող «Արմենիան Քարդ» Պրոցեսինգային կենտրոնը անցում է կատարելու նոր ծրագրային ապահովման` նպատակ ունենալով էապես բարելավել քարտերի սպասարկման որակը»:

HSBC Բանկ Հայաստանը տեղեկացրել է, որ «այդ կապակցությամբ գործելու են որոշ սահմանափակումներ ներկա համակարգում փոփոխությունների իրականացման առումով»:

Մասնավորապես, ս.թ.հունվարի 29-ից բանկը չի կարող իրականացնել`

1. Քարտերի եւ քարտատերերի վերաբերյալ որեւէ տվյալի փոփոխություն;
2. Քարտերի գրանցում, թողարկում եւ վերաթողարկում:

«Շրջանառության մեջ գտնվող քարտերը եւ դրանք սպասարկող սարքավորումները շարունակելու են գործել: Այնուամենայնիվ, մինչեւ նոր ծրագրային ապահովման անցման գործընթացի ավարտը չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի ժամանակավոր խափանումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ», - ասված է HSBC Բանկ Հայաստանի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2446

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW