Արթուր Ջավադյանը հանդիպել է ԵԶԲ նախագահի տեղակալի հետ

24.01.2013 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Երեւանում հանդիպել է Եվրասիական Զարգացման Բանկի նախագահի տեղակալ Մարատ Ջաուկենովի հետ:

ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանում Եվրասիական Զարգացման Բանկն իր գործունեության առաջին իսկ օրերից նշանակալի դեր է ունեցել երկրի տնտեսության զարգացման գործում՝ հիմնականում մեծ ուշադրություն դարձնելով փոքր եւ միջին բիզնեսում ներդրումների իրականացմանը:

Արթուր Ջավադյանն ասել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայաստանում բանկի ֆինանսական գործունեության առաջնահերթ ուղղությունները եւ կարեւորում տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկայի, գյուղատնտեսության, ֆինանսական շուկաների զարգացումը:

Դիտում՝ 3579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW