Ղազախստանն ազգայնացնում է կենսաթոշակային ֆոնդերը
24.01.2013 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է կառավարությանը միավորել բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները մեկում եւ օգտագործել կենսաթոշակային միջոցները տնտեսության վարկավորման նպատակով, որի աճի տեմպերը 2012-ին նվազել են մինչեւ 5%:
Ըստ նախագահի, նման կոնսոլիդացումը թույլ կտա «ավելի արդյունավետ եւ անվտանգ տնօրինել ժողովրդի կուտակումները», գրում է Վեդոմոստին:
Ղազախստանում գործում է 11 կենսաթոշակային հիմնադրամ, որոնցից մեկը պետական է:
Ղազախստանն անցկացրել է ԱՊՀ տարածքում ամենառադիկալ կենսաթոշակային բարեփոխումը, եւ 1998-ից երկրում գործում է պարտադիր կուտակային համակարգը՝ աշխատավարձային ֆոնդի 10%-ի չափով պարտադիր հատկացումներով:
Կուտակումների հիմնական մասը Ղազախստանում կենտրոնացած է մասնավոր ֆոնդերում: Կուտակային համակարգն այնտեղ նման է բանկային հաշիվներին:
Համակարգի գործունեության 15 տարվա ընթացքում մասնավոր ֆոնդերում կենսաթոշակային ակտիվների ծավալը մոտեցել է $20 մլրդ-ի:
Հայաստանն անցնում է պարտադիր կուտակային համակարգին 2014թ-ից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: