ԱՄՀ-ն նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումները

24.01.2013 | 09:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային տնտեսության վերականգնումը տեղի կունենա ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր նախկինում:

Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից երեկ հրապարակված զեկույցում:
 
Փաստաթղթի համաձայն, տնտեսական աճը ԱՊՀ-ում 2013-ին կկազմի 3.8% (նախկին կանխատեսումը` 4.1%), իսկ 2014-ին` 4,1% (նախկին կանխատեսումը` 4.2%): Հայաստանի վերաբերյալ առանձին կանխատեսում չի ներկայացվել:

Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2013-ին նվազեցվել է 0.2 տոկոսային կետով եւ կազմել 3.7: 2014-ին ԱՄՀ-ն սպասում է ՌԴ տնտեսության 3.8% աճ (նախկինում` 3.9%):

Եվրոգոտին, ըստ զեկույցի, 2013-ին կշարունակի տնտեսական անկում ապրել (0,2%-ով), մինչդեռ  3 ամիս առաջ այնտեղ հիմնադրամի կողմից 0,1%-անոց աճ էր կանխատեսվում:

Եվրոպական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա նաեւ համաշխարհային տնտեսության վրա, որը, ըստ ԱՄՀ-ի, 2013-ին կաճի 3,5%-ով (նախկին կանխատեսումը` 3,6), իսկ 2014-ին` 4,1%-ով (նախկին կանխատեսումը` 4,2):

Տնտեսական աճի առյուծի բաժինը կհասնի զարգացող երկրներին, իսկ զարգացած երկրների տնտեսական մարտահրավերները, ըստ հիմնադրամի, մնում են անփոփոխ. «Ամենազարգացած տնտեսությունների առջեւ երկու մարտահրավեր կա. առաջինը`նրանց պետք է հասնել կայուն ֆիսկալ կոնսոլիդացման, եւ երկրորդը` շարունակել ֆինանսական հատվածի բարեփոխումները, որպեսզի նվազեցվեն ոլորտում առկա ռիսկերը», - ասվում է զեկույցում:

Զարգացող տնտեսություններին զեկույցում խորհուրդ է տրվում այնպես վերակառուցել տնտեսական քաղաքականությունը, որպեսզի մի կողմից հնարավորինս թուլացնել արտաքին ռիսկերի հանդեպ խոցելիությունը, իսկ մյուս կողմից` չափազանց շատ չհիմնվել ներքին շուկաների վրա, որոնք անկայուն են:

ԱՄՀ նախկին կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2013-ին սպասվում է 4-4,5% տնտեսական աճ (եւ 4%-անոց գնաճ), մինչդեռ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ այս տարի երկրի ՀՆԱ-ն կաճի 6%-ով:

Դիտում՝ 1818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW