Հայաստանը չի մասնակցում Դավոսի ֆորումին

23.01.2013 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը, ինչպես եւ նախորդ տարի, ձեռնպահ է մնացել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Անահիտ Խաչատրյանը Մեդիամաքս-ին ասել է, որ էկոնոմիկայի նախարարը գտնվում է Երեւանում եւ տեղեկություններ չկան պետական այլ մարմինների ներկայացուցիչների՝ ֆորումին մասնակցելու վերաբերյալ:

Անցյալ տարի, մեկնաբանելով, թե ինչու Հայաստանը չի մասնակցում ֆորումին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պատճառաբանել էր դա մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:

Դիտում՝ 3584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW