Երեւան: Մեդիամաքս: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: Բանկի կողմից թողարկված Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության զարգացման կանխատեսման մեջ Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացվել է 1 տոկոսով` մինչեւ 5 %:ՎԶԵԲ-ը 1 տոկոսով նաեւ բարձրացրել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը` մինչեւ 4 %, գրում է “Կոմերսանտ Ուկրաինա”-ն: Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին, ապա ՎԶԵԲ-ի կանխատեսումը դրանց համար չի գերազանցում 1-2 տոկոսը: Կանխատեսման համաձայն, Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3.5 %: Tweet Դիտում՝ 3583