2012-ին Հաբիթաթ Արմենիան աջակցել է 1451 ընտանիքի
21.01.2013 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը շինարարության եւ վերանորոգման աշխատանքների միջոցով 2012թ. Հայաստանում աջակցել է 1451 ընտանիքի՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 1225-ով:
Ի լրումն բնակարանային շինարարության աշխատանքների, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա-ն 283 ընտանիքի տրամադրել է շինարարության կազմակերպման մասով տեխնիկական օժանդակություն եւ խորհրդատվություն, ինչպես նաեւ այդ ոլորտի վերաբերյալ ֆինանսական դասընթացներ:
Ներկայումս Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա-ն իրականացնում է հետեւյալ ծրագրերը. «Հույս»՝ կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների համար, «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում», «Բնակարանաշինության միկրոֆինանսավորում»՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, միաժամանակ տրամադրում է բնակարանային խնդիրների վերաբերյալ օժանդակության ծառայություն:
Ծրագրերն իրականացվում են սերտ համագործակցելով միկրոֆինանսավորում տրամադրող գործընկերների՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ի, Ինեկոբանկի, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ի եւ «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ-ի հետ համատեղ:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա-ն մոբիլիզացնում է մարդկանց՝ ծառայելու ընտանիքներին տներ ու համայնքներ կառուցելու եւ հույս սերմանելու միջոցով: Այսօր ես հպարտ եմ, որ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան վերջին 12 տարիների ընթացքում աջակցել է 2500 ընտանիքի: 2013թ. Հաբիթաթ Արմենիան ծրագրում է օժանդակել շուրջ 1500 ընտանիքի՝ իր ֆինանսական գործընկերների հետ համագործակցության եւ բնակարանային ծրագրերի շրջանակն ընդլայնելու միջոցով»,- ասել է Հաբիթաթ Արմենիա-ի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: