Հայաստանում ավտոբուսներ կարտադրվեն

16.01.2013 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է MED A.KGmbH ընկերությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով այս հարցը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել է, որ այդ տարածքում ընկերությունը նախատեսում է հիմնել ավտոբուսների արտադրություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել MED A.KGmbH ընկերության ծրագիրը: Նա հավելել է, որ ավտոբուսների արտադրության գործընթացը պետք է արագորեն կազմակերպել 2013 թվականի ընթացքում:


Դիտում՝ 4617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW