VEGA-ն անցկացնում է ակցիա Յունիբանկի հաճախորդների համար

09.01.2013 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

VEGA խանութների ցանցն անցկացնում է ակցիա, որի շրջանակներում Յունիբանկի միջոցով խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA-ն հաճախորդին կվերադարձնի վարկի 3 ամսվա գումարը:

Ակցիան կգործի մինչեւ 2013թ. հունվարի 31-ը:

VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է «U-Technic» վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 1 000 000 դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, կանխավճարը եւ միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%:

Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:

VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկն առաջարկում է նաև մինչեւ 300 000 դրամ սահմանաչափով «Unibank-VEGA» համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:

Դիտում՝ 3857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW