Ֆինանսական շուկայի միջազգային կարգավորողները նվազեցրել են նվազագույն կանխիկի եւ լիկվիդային ակտիվների պահանջները, որոնք բանկերը պետք է ունենան 2015-ից:Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի հոգաբարձու մարմնի կողմից հունվարի 6-ին Բազելում (Շվեյցարիա) համաձայնեցված այս փաստաթուղթն ուղղված է բանկերի խոցելիությունը նվազեցնելուն, գրում է Bloomerg-ը:Լիկվիդային նվազագույն ակտիվների նոր պահանջները կսկսեն ներդրվել 2015-ից եւ ամբողջությամբ կգործադրվեն 4 տարվա ընթացքում: Հայաստանյան բանկերը եւս 2015-ից աստիճանաբար սկսելու են գործել Բազել III-ի պահանջներին համապատասխան:Բազել III-ի նախագիծը լույս է տեսել 2010թ-ին եւ մտահոգություններ է առաջացրել ֆինանսական վերլուծաբանների շրջանում առ այն, որ դա կբարձրացնի բանկերի խոցելիությունը եւ կխոչընդոտի տնտեսական աճը:Խմբագրված տարբերակը թույլ կտա բանկերին պահել ավելի մեծ ծավալի թույլատրելի ակտիվներ, ներառյալ բաժնետոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր եւ հիփոթեքով ապահովված բարձրորակ արժեթղթեր: Այն նաեւ ավելացնում է բանկերի համար նոր պահանջների կատարմանն անցնելու ժամանակահատվածը:Թարմացված պահանջների համաձայն վստահելի կորպորատիվ պարտատոմսերը կամ հիփոթեքով ապահովված արժեթղթերը կարող են կազմել բանկերի լիկվիդային ակտիվների մինչեւ 40%-ը, իսկ բաժնետոմսերը` մինչեւ 15%-ը: Tweet Դիտում՝ 1758