ԱՊՊԱ-ի Բոնուս-Մալուս համակարգն արդեն գործում է

08.01.2013 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն ընդունել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման»  RL1-040  կանոնը, որն ուժի մեջ է մտել 2013-ի հունվարի 1-ից:

Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների կամ բոնուսների եւ մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա, հայտնել են բյուրոյում:

Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի 1-ին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար:

Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան: Միաժամանակ 2013 թվականի հունվարի 1-ից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ  կամ մալուսներ կիրառելու համար:

RL1-040  կանոններին կարելի է ծանոթանալ բյուրոյի կայքում:

Դիտում՝ 2287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW