ԱՊՀ աշխատանքային միգրանտների շուրջ կեսը դժգոհ է իր ֆինանսական դրությունից

28.12.2012 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայրենիք վերադարձած նախկին ԽՍՀՄ երկրների աշխատանքային միգրանտների 40%-ի ընտանիքների ֆինանսական դրությունը չի բարելավվել, գրում է այսօր Ռոսբալտը՝ վկայակոչելով Gallup-ի հետազոտությունը:

Հետազոտությունը հիմնված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի 19 000 աշխատանքային միգրանտների միջեւ 2010-2012թթ. անցկացված հարցումների վրա:

Ըստ փաստաթղթի, աշխատանքն արտերկրում հարցվածների 52%-ին չի օգնել ձեռք բերել մասնագիտական հմտություններ, իսկ աշխատանք մասնագիտությամբ արտերկրում գտել է հարցվածների 33%-ը:

Հարցվածների 63%-ը ծախսել է վաստակած գումարներն առօրյա կարիքների վրա, 2%-ը ներդրել է այն կրթության մեջ, 3%-ը հիմնել է սեփական բիզնես, իսկ եւս 3%-ը խնայել է վաստակած միջոցները:

Դիտում՝ 4469

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW