Առէկսիմբանկը ստեղծել է հատուկ կայք e-commerce-ի օգտատերերի համար

28.12.2012 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախագծել է հատուկ վեբկայք (ecom.areximbank.am) E-commerce ծառայությունից օգտվող ընկերությունների ու կազմակերպությունների համար:

Այն թույլ կտա առավելագույնս հեշտացնել տվյալ ծառայությանը միանալու գործընթացը, ինչպես նաեւ ստանալ առցանց խորհրդատվություն հետաքրքրող հարցերի վերաբերյալ, հայտնել են բանկում:

Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար:  

«Ինտերնետ-էքվայրինգ ծառայության մեկնարկի շնորհիվ հայաստանյան սպառողները, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում Visa եւ MasterCard քարտապանները կարող են արագ եւ հեշտությամբ վճարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց` Visa եւ MasterCard քարտով վճարումներ ընդունող երկրի ցանկացած օնլայն խանութում, իսկ առեւտրի եւ սպասարկման ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռնվում ստանալ անկանխիկ գումարներ` տրամադրված ապրանքների եւ ծառայությունների դիմաց», - նշել են բանկում:

Դիտում՝ 6005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW